Երիտասարդ Երկրապահ

2004թ.ի հոկտեմբերին ստեղծվել է ԵԿՄ «Երիտասարդ Երկրապահ» կազմակերպությունը: ԵԿՄ «Երիտասարդ Երկրապահ»-ի բաժանմունքներ են գործում հանրապետության տարբեր մարզերում, քաղաքներում, գյուղական բնակավայրերում ինչպես նաև հանրապետության ԲՈՒՀ-երում: Կազմակերպությունը ունի վարչություն, որն իր աշխատանքներն իրականացնում է հանձնաժողովների միջոցով: 
«Երիտասարդ Երկրապահ» կազմակերպությանը անդամակցում են հազարավոր երիտասարդներ:

  
  

Կազմակերպության անդամները Հայաստանի Հանրապետության «Բանակի օրվան» նվիրված  միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ են հանդես գալիս ՀՀ տարբեր քաղաքներում, սահմանամերձ զորամասերում, դպրոցներում ու բուհերում:
 
Մարտի 5-ի`ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ ԵԵԿ անդամները այցելում են Եռաբլուր  հարգանքի տուրք մատուցելու սպարապետի շիրիմին, մասնակցում «Պատանի Երկրապահ» ակումբի երդման արարողությանը, ՀՀ տարբեր քաղաքներում կազմակերպում միջոցառումներ:
 
Մայիսի 8-ին ԵԵԿ անդամները իրենց ավագ ընկերների հետ մասնակցում են Երկրապահի օրվա կազմակերպված միջոցառումներին: 
 
Երիտասարդ  Երկրապահները ակտիվորեն մասնակցում են  դեպի Հայաստանի մարզեր, Արցախ աշխարհ կազմակերպվող երկրապահական ամենամյա ուխտագնացությանը անցնելով փառապանծ Երկրապահների, Երկրապահ Կամավորական ջոկատների ինչպես  նաև լեգենդար 5-րդ Բրիգադի անցած մարտական ուղղով:
 
Հոկտեմբերի 27-ի ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործության տարելիցին Երիտասարդ Երկրապահները այցելում են Եռաբլուր եվ Կոմիտասի անվան պանթեոն, կազմակերպում հուշ երեկոներ, մոմավառություններ:

                                                             
                                                             
Երիտասարդ Երկրապահները հաճախ են կազմակերպում են հրաձգության, շախմատի եվ այլ սպորտային միջոցառումներ: 

Կազմակերպության անդամները ակտիվ հարաբերություններ մեջ են սփյուռքի երիտասարդական կառույցների եվ երիտասարդների հետ եվ հաճախ են կազմակերպում  հանդիպումներ, քննարկումներ եվ այլն: