Նշվեց Երկրապահի օրը

Երկրապահի օրվա ավանդական միջոցառումներն անցկացվեցին բոլոր ավանդույթների պահպանմամբ:
Եռասերունդ երկրապահական ընտանիքը ծաղկադրում կատարեց Եռաբլուրում:
Երկրապահի օրը ոչ միայն պետականորեն նշվող տոն է, այլեւ մայր եկեղեցու օրհնությունն ունի: Այս տարի եւս Մայր տաճարում սուրբ պատարագ մատուցվեց օրվա խորհրդով:
Տոնական օրվա միջոցառումներին մասնակցում էին բարձրագույն օրենսդիր մարմնի տասնյակ ներկայացուցիչներ՝ ԱԺ նախագահ Արա բաբլոյանի գլխավորությամբ: