Շնորհավորանք Մայրության, գեղեցկության եւ սիրո տոնի կապակցությամբ

Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր, հայուհիներ.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների  միության, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ  երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ  Մայրության, գեղեցկության եւ սիրո  տոնի առթիվ,  ցանկանում  առողջություն, երջանկություն:
Ապրիլի 7-ը լուրջ խորհուրդ ունի թե՛ ազգային ավանդույթների տեսանկյունից, թե՛ համամարդկային արժեքների, քանզի հնում սա մեր սիրո աստվածուհի Աստղիկին նվիրված տոն է եղել, բացի այդ էլ` ապրիլի 7-ին հրեշտակն ավետեց Աստվածամորը, որ ինն ամիս անց Հիսուսն է լույս աշխարհ գալու:
Երկրապահներս գնահատում եւ արժեւորում ենք  հայ  կնոջ դերը ոչ միայն երեխաների դաստիարակության, ընտանիքի  ամրության,  այլեւ պետության կայացման ու  հզորացման  գործում: Արժեւորում ենք հայ կնոջը նաեւ որպես հայրենիքի նվիրյալ զինվորի, առաջամարտիկի, ռազմական գործչի:
Եռասերունդ  երկրապահներիս  համար մայրը,  կինը,  քույրը  մշտապես  մեծարանքի են արժանի, դրա համար  էլ Մայրության եւ գեղեցկության տոնը  համարվում է  երկրապահներիս  ամենասիրելի տոներից  մեկը:
Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ եռասերունդ երկրապահների շնորհավորանքներն եմ  հղում  մեզ պարտադրված  պատերազմում զոհված  հերոս մարտիկների  հերոսական մայրերին, քույրերին, կանանց: Շնորհավորելով` խոնարհվում եմ հայ ազգին Սպարապետ պարգեւած Գրետա Մեծ մայրիկի առաջ: Դուք, հարգարժա´ն կանայք, մայրեր, քույրեր,  Արցախյան  պատերազմի եւ անկախ պետականության կայացման օրերին, ձեր պահվածքով, անմիջական մասնակցությամբ  ապացուցեցիք, որ հայ  կինը  երկրապահ է  եւ  անում է  ամեն  ինչ հայրենիքի ու հայ մարդու  արժանապատվությունը բարձր  պահելու  համար: Ապրիլյան պատերազմի օրերին եւս, երբ շուն թուրքը դավադիր կերպով խախտեց հրադադարը արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով` փաստացի պատերազմը վերսկսելով, դարձյալ հայ մայրերն ու քույրերը, հայ կանայք եւ դուստրերը ապացուցեցին, որ իրենք երկրապահ են: Շնորհավորում եմ ապրիլյան պատերազմում նահատակված, թշնամու դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս զոհված քաջերի մայրերին, քույրերին, կանանց, դուստրերին: Թանկագիննե´րս, խոնարհվում եմ ձեր առաջ, ներողություն եմ խնդրում, որ առայժմ չենք կարողանում իսպառ բացառել ցավալի կորուստները: Զեր զավակները հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում, նրանց օրինակով են դաստիարակվելու պատանի, երիտասարդ երկրապահները:
Մեր հատուկ շնորհավորանքները Արցախի հերոս  մայրերին, կանանց, ովքեր  պատերազմի տարիներին դարձան հայրենիքի  պաշտպաններ, միաժամանակ մնալով ընտանիքի, օջախի  հենարան: 
Շնորհավորում ենք  նաեւ բոլոր այն  մայրերին ու  կանանց,  ում որդիներն ու  ամուսիններն այսօր  հայոց բանակի շարքերում, մարտական դիրքերում  պաշտպանում են պետական  սահմանն ու մեր ժողովրդի  անդորրը: Շնորհավորանքներս զինծառայող կանանց, բոլոր ծառայություններում գտնվող կանանց: Հայ կինը դարեր շարունակ ապացուցել է, որ պատրաստ է ամուսնու, որդու, հոր կողքին, զենքը ձեռքին, կանգնել թշնամու առաջ: Մեր պետությունը, թերեւս, առաջիկայում կմտածի նաեւ կամավորության սկզբունքով կանանց զինվորական կազմավորումներ ստեղծելու մասին:
Շնորհավորանքներ երիտասարդ ու պատանի երկրապահների մայրերին, ովքեր իրենց  զավակներին մանկուց սիրահոժար դաստիարակում են որպես երկրի լիիրավ քաղաքացի ու ազգային  բանակի  լավ զինվոր:  
Առանձնահատուկ  շնորհավորում եմ  հատկապես Ձեզ՝  «Պատանի երկրապահ» կառույցի սան  հայուհիներ,  մենք  հպարտանում ենք  ձեզանով:
Մեր երկրապահական ողջույնները նաեւ գործընկեր կառույցների կին աշխատակիցներին ու աշխատակիցների կանանց:
Եվս  մեկ անգամ  Մայրության, գեղեցկության եւ սիրո  տոնի առթիվ իմ եւ եռասերունդ  Երկրապահի անունից  շնորհավորում եմ հայոց  բոլոր մայրերին, քույրերին, կանանց ու աղջիկներին, մաղթում խաղաղ երկինք, առողջություն ու ընտանեկան  երջանկություն: Մայրությունը զորեղ գաղափարախոսություն է: Վերեւում Աստված է, իսկ ներքեւում՝ մայրերը:  Խոստանում ենք ձեզ, թանկագին մայրեր, որ բարձր կպահենք ձեր պատիվը:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար      Մանվել Գրիգորյան