Բանակի օրը Երկրապահում

Բանակի օրն առանձնահատուկ կարեւորություն ունի Երկրապահի համար: Հայոց բանակը ստեղծվել, կայացել է հենց երկրապահ կամավորական նջոկատների հենքով: Եվ հայոց բանակին որպես իրենց սիրասուն զավակի վերաբերվող երկրապահները հունվարի 28-ին միջոցառումների ամբողջական շարք էին կազմակերպել բանակի օրվա կապակցությամբ:
Վաղ առավոտյան ԵԿՄ վարչության շենքում ծաղկադրում կատարվեց հայոց բանակի հիմնադիր, առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կիսանդրիի մոտ եւ ի փառս հայոց բանակի խաչքարին:
Ապա եռասերունդ երկրապահական պատվիրակությունը եղավ Եռաբլուրում, ծաղկադրումներ արվեցին անհայտ կորած ազատամարտիկների հավաքական հուշարձանին, նահատակ քաջերի շիրմաքարերին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ Զորավարի գերեզմաններին:
Եռաբլուրում Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ հոգեւոր կարգ մատուցվեց հանուն հայրենիքի նահատակվածների հոգիների հանգստյան համար եւ ի փառս հայոց բանակի: