Տարեվերջյան ամփոփում Երկրապահում

Տարիների փորձառություն անցած երկրապահական ավանդույթ է՝ դեկտեմբերի 31-ին անցկացվում է ԵԿՄ վարչության ընդլայնված տոնական նիստը։ Այս տարին եւս բացառություն չէր։ Հանրապետության բոլոր տարածքների երկրապահները, վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ամփոփեցին տարին։ Ներկայացվեց, որ 2017-ին Երկրապահն արդյունավետ է աշխատել։ Տարին առանձնահատուկ էր նրանով, որ կայացավ ԵԿՄ 11-րդ համագումարը: Տարին անցավ ՀՀ եւ Արցախի պաշտպանության նախարարությունների հիմնադրման 25-ամյակների նշանաբանով: Այդ համատեքստում տարեվերջին նաեւ ՊՆ 5-րդ բրիգադի կազմավորման 25-ամյակը նշվեց: ԵԿՄ պատվիրակություններն, ի դեպ, շարունակաբար լինում են առաջնագծում, մարտական հենակետերում։
2017-ն արդյունավետ է եղել պատանի, երիտասարդ երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ։ Դրանց շնորհիվ այսօր արդեն 25 000-ից ավելի պատանի երկրապահներ կան, իսկ եռասերունդ երկրապահի՝ Գեղարքունիքի ճամբարում առկա են բոլոր ենթակառուցվածքները։
Տարեվերջյան ամփոփիչ նիստն անցկացվում է ավանդական հայկական աղուհացի սեղանի շուրջ։ Ներկաները հոտնկայս շնրհավորում են Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ բոլոր հերոս նահատակների Ամանորը։ ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը մաղթեց բոլոր երկրապահների, աշխարհասփյուռ հայ ազգի ընտանիքներին առողջություն, երջանկություն, հաջողություններ, խաղաղություն։ Զորավարը կարեւոր համարեց, որ 2018-ին էլ շարունակվեն բոլոր երկրապահական հայրենասիրական ծրագրերը։
Այնուհետեւ բոլոր ներկաներն այցելեցին Եռաբլուր՝ խոնարհվելու քաջ հայորդիների շիրիմներին։ Նմանատիպ արարողություններ այսօր անցկացվում են Հանրապետության բոլոր պանթեոններում, եղբայրական գերեզմաններում։