Ազգային հերոսներ

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ (1959-1999)

ՀՀ ականավոր ռազմական–քաղաքական գործիչ,
ՀՀ բանակի կազմակերպիչ, հիմնադիր,  ՀՀ վարչապետ,
Արցախի հերոս, գրող
Զոհվել է 27.10.1999թ.,ահաբեկչության հետևանքով:

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ (1932-1999)
Հայ ականավոր պետական գործիչ, գիտության և արտադրության կազմակերպիչ, ՀՅԿ հիմնադիր, ՀՀ ԱԺ նախագահ
Զոհվել է 27.10.1999 թ. Ահաբեկչության հետևանքով:
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (1908-1996)
Հանճարեղ գիտնական,աստղաֆիզիկոս, գիտության կազմակերպիչ,
ԳԱԱ բազմամյանախագահ, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, ջատագով:
ՎԻՏՅԱ ԱՅՎԱԶՅԱՆ (1955-1990)
Ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ,
ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:
Զոհվել է 20.08.1990թ. ահաբեկչության հետևանքով:
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ` ԱՎՈ (1957-1993)
ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներից: Արցախյան ազատամարտի հերոս, ռազմաճակատի հրամանատար:
Զոհվել է 12.06.1993թ., Մարզիլի գյուղի մոտ:
ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ (1965-1991)
Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, պատմաբան, ուսանող:
Զոհվել է 30.04.1991թ. Գետաշենի պաշտպանության ժամանակ: 
ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ (1961-1990)
Աիմ-ի հիմնադիրներից,  ազգային-ազատագրական պայքարի  առաջամարտիկ, հիմնադրել է <<Անկախության Բանակ>>-ը:
Զոհվել է 19.01.1990թ.,Երասխավանի մարտում:
ՋԻՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (1961-1991)      
ՀՀ Ազգային Բանակի կազմակերպիչներից: Զոհվել է 20.07.1991թ. Շահումյանի շրջանի Վերիշեն ավանի պաշտպանության ժամանակ:
ՅՈՒՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ (1961-1992)
Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, Արցախյան ազատամարտի հերոս, վաշտի, զրահամեքենայի հրամանատար:
Զոհվել է 12.06.1992թ. ԼՂՀ Նախիջևանիկ գյուղի պաշտպանության ժամանակ:
ՆՍՕՏՏ ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ (1908-1994)
Լևոն-Կարապետ Պալճյան: Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու մեծ երախտավոր, 130-րդ Հայրապետ, ականավոր գիտնական, աստվածաբան:
ԳԵՂԱԶՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ` ՉԱՈՒՇ (1951-1990)
Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, կամավորական ջոկատների կազմակերպիչ:
Զոհվել է 20.08.1990թ. ահաբեկչության հետևանքով:
ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ (1901-1996)
Հայ Բարեգործական Ընդհանուր Միության բազմամյա նախագահ,
հայ ազգային մեծագույն բարեգործ, արդյունաբերող, գյուտարար:
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (ՇԱՆՈՒՐ ՎԱՐԻՆԱԳ  ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ)
(1924-)
Համաշխարհայաին էստրադայի դասական, ֆրանսիահայ մեծ երգիչ, դերասան,հայրենասեր-պատրիոտ,  բարերար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական դեսպան:
ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ (1917-2015)
Հայ մեծ բարերար: Մահացել է 98 տարեկան հասակում՝ ԱՄՆ-ում։
ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎ
Ռուս խորհրդային ականավոր պետական գործիչ:
Հայ ժողովրդի բարեկամ: