Շքանշաններ

ԵԿՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎԸ

Ականավոր պետական եւ ռազմական գործիչ, Հայաստանի եւ Արցախի Ազգային հերոս, ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնելու նպատակով, ՀՀ ԵԿՄ վարչությունը 2002թ.-ին որոշում ընդունեց «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան հիմնելու մասին:

«Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը համարվում է ԵԿՄ բարձրագույն պարգեւը:
«Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանն իրենից ներկայացնում է արիական ցեղերի մոտ խորհրդանիշ հանդիսացող ուղղանկյուն աստղ, եռագույն դրոշ` Սպարապետ Վազգեն Սարգսյանի գորիլեֆով, վերին մասում դափնիների ներքո, հավերժության նշանի տակ «Սպարապետ» կոչումը:

Շքանշանը պատրաստված է ոսկուց եւ արծաթից:
 

 



ԵԿՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼ

«Հայաստանի Երկրապահ» հուշամեդալը ստեղծվել է 1997 թվականին:

Հուշամեդալի թիվ 1-ը, 1997 թվականի մարտի 3-ին, տրվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին:

Հուշամեդալն իրենից ներկայացնում է Եռագույն դրոշի երկայնքի ֆոնի վրա պատկերված Երկրապահի զինանշանը` դրոշի սահմաններից դուրս ձգվող արծվի թեւերով, ներքեւում օղակվում է` «Հայաստանի Հանրապետություն», վերեւում` «Երկրապահ» բառերով:



«ՀԱՅԱՍՏԱՆ 5-ՐԴ ԲՐԻԳԱԴ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼ

2002թ., 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 10-րդ տարեդարձի առթիվ, ստեղծվել է «Հայաստան 5-րդ բրիգադ» հուշամեդալ:

Հուշամեդալը մետաղից է, ունի խաչի տեսք, մեջտեղում հայ զինական ուժը արտահայտող սուր է եւ վահան: Վահանի վրա պատկերված են Արցախի խորհրդանիշը համարվող պապիկն ու տատիկը` հավերժության նշանի ֆոնի վրա, որը շրջափակվում է «Հայաստան 5-րդ բրիգադ» փորագրությամբ:
 


«5-ՐԴ ԲՐԻԳԱԴ 20 ՏԱՐԻ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼ

5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ, 2012 թվականին 5-րդ բրիգադի խորհուրդը ստեղծել է «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալը:
«5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալը մետաղից է, շրջանաձեւ: 1-ին երեսին Երկրապահ Կամավորականների զինանշանն է, հորիզոնական գրված` 1992-2012, վերեւում` 5-րդ բրիգադ, ներքեւում` 20 տարի: Մեդալի մյուս երեսին Հայաստանի եւ Արցախի միասնական քարտեզն է, վերեւում գրված` «Ուղին անցանք վասն հայրենյաց», ներքեւում` Զորավարի ստորագրությունն է, գրված` Զորավար Մանվել:
 



«ԵԿՄ 20 ՏԱՐԻ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼ

ԵԿՄ կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ ԵԿՄ-ն 2013 թ. ստեղծել է «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալը:
«ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալը մետաղից է, շրջանաձեւ: 1-ին երեսին ԵԿՄ զինանշանն է` հորիզոնական գրված` 1993-2013, վերեւում` ԵԿՄ, ներքեւում` 20 տարի: Մեդալի դարձերեսին Հայաստանի եւ Արցախի միասնական քարտեզն է, վերեւում գրված` «Պահպանենք ձեռք բերածը», ներքեւում Զորավարի ստորագրությունն է, գրված` Զորավար Մանվել:
 


 
«ԵՐԿՐԱՊԱՀ 25 ՏԱՐԻ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼ
 
Եթե ԵԿՄ-ն սկզբնավորվել է 1993-ի հուլիսի հիմնադիր համագումարով, ապա Երկրապահի հիմնադրումը հաշվարկվում է 1990-ի հունիսի 10-ից, երբ ստորագրվեց Երկրապահ կամավորական ջոկատների միավորման հռչակագիրը։ Մեդալն էլ, հետեւաբար, ստեղծվել է 2015-ի հունիսի 10-ին։
 
 
 

«ԵՌԱՍԵՐՈՒՆԴ ԵՐԿՐԱՊԱՀ» ՄԵԴԱԼ 

 
Մեդալն առաջին անգամ հանձնվել է 2015 թ. դեկտեմբերի 31-ին։ Այն խորհրդանշում է փաստը, որ Երկրապահն այսօր արդեն եռասերունդ է՝ ավագ սերնդի երկրապահներ, երիտասարդ երկրապահներ եւ պատանի երկրապահներ։ 
 
 
 

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ» ՄԵԴԱԼ

Մեդալն ստեղծվել է 2016-ի ապրիլյան պատերազմից հետո։ Այն մետաղից է, շրջանաձեւ։ Առաջին երեսին ավագ երկրապահի, երիտասարդ երկրապահի եւ հայրենիքի ապագա պաշտպան պատանի երկրապահի հավաքական կերպարներն են՝ վերեւում «Հայրենիքի պաշտպան», ներքեւում՝ «Երկրապահ կամավորականների միություն» գրություններով։ Դարձերեսին պատկերված են հայության խորհրդանիշ Արարատ լեռը եւ Արցախի «Տատն ու պապը» հավերժության նշանի թեւիկներով օղակված։


«5-ՐԴ ԲՐԻԳԱԴ 25 ՏԱՐԻ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼ

5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, 2017 թվականին 5-րդ բրիգադի համակարգող խորհուրդը ստեղծել է «5-րդ բրիգադ 25 տարի» հոբելյանական մեդալը:
«5-րդ բրիգադ 25 տարի» հոբելյանական մեդալը մետաղից է, շրջանաձեւ: 1-ին երեսին Երկրապահ Կամավորականների զինանշանն է, հորիզոնական գրված` 1992-2017, վերեւում` 5-րդ բրիգադ, ներքեւում` 25 տարի: Մեդալի մյուս երեսին Հայաստանի եւ Արցախի միասնական քարտեզն է, վերեւում գրված` «Ուղին անցանք վասն հայրենյաց», ներքեւում` Զորավարի ստորագրությունն է, գրված` Զորավար Մանվել: