Երգը

ՄԱՆՎԵԼԻ ՔԱՋԵՐ

Պաշտպանել ես հողն Արցախի, կյանք տվել,
Սուրբ Էջմիածնի հողից ես դու, քաջ Մանվել
Քո տղերքը ոնց առյուծներ են կռվել,
Կռվողները իսկական հայ են ծնվել։
 
Կրկներգ
 
Զարկեք-զարկեք Մանվելի քաջեր,
Կռվել դուք գիտեք, ինչպես հերոսներ,
Կռվել դուք գիտեք, ինչպես հերոսներ,
Ազգի պարծանքն են Հայոց կտրիճներ։
 
Դուք շատ ախպեր տղերք կորցրիք
Թուրքին մինչեւ Արաքս գետը հասցրիք,
Պաշտպանեցիք պատիվը մեր մայրերի
Երկար ապրեն քաջ տղերքը Մանվելի։
 
Պիտի լինի մի բռունցք ազգը մեր,
Որ լինենք մեր հողին ամուր տեր,
Թշնամին թե դիպչի մեր հողին`
Ձայն կտանք մեր ախպեր Մանվելին։