Վարչության փոխնախագահներ

ԵԿՄ վարչության փոխնախագահներն են Խաչիկ Մկրտչյանը, Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Համլետ Հայրապետյանը, Հայրապետ Կարապետյանը՝ Սարիկ, Օհան Գեւորգյանը եւ Վազգեն Վարդանյանը։

 

ԽԱՉԻԿ ՆՇԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Ծնվել է 1963թ. ապրիլի 22-ին, Էջմիածնի շրջանի Արագած գյուղում:
1970-1980թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1983-1988թթ. սովորել և ավարտել է Ստավրոպոլի գյուղատնտեսական ինստիտուտը: Երեք գիտական աշխատության հեղինակ է:
1988-1996թթ. աշխատել է Էջմիածնի վիճակագրական վարչությունում որպես ինժեներ-ծրագրավորող:
1990-91թթ. ինքնապաշտպանական մարտերի ժամանակ մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի Էդիլվա ձորակի գյուղերի հերթապահությանը: Նույն թվականներին ընդգրկված է եղել ձորակի գյուղեր գրականություն, մանկապարտեզի գույք, հումանիտար օգնություն հասցնող խմբերում:
1991-96թթ. եղել է Էջմիածնի շրջխորհրդի պատգամավոր:
1996-1998թթ. եղել է Արագածի համայնքի ղեկավարը:
1994-2002թթ. աշխատել է ԵԿՄ Էջմիածնի Տ/Բ որպես փոխնախագահ:
2002թ-ից մինչ օրս ՀՀ ԵԿՄ վարչության փոխնախագահն է:
2005թ-ից մինչ այժմ Էջմիածնի քաղաքապետի գլխավոր խորհրդականն է:
Էջմիածնի պատվավոր քաղաքացի է:
Պահեստազորի կապիտան է։
Պարգեւատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն», ԼՂՀ Մարտական ծառայության «Արիություն», պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» եւ «Վազգեն Սարգսյան» մեդալներով, «Մայրական երախտագիտություն» շքանշանով, ԱԺ նախագահի հուշամեդալով, ԵԿՄ բարձրագույն պարգեւ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով, ԵԿՄ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, «Հայաստան 5-րդ բրիգադ» հուշամեդալով, «5-րդ բրիգադ 20 տարի», «ԵԿՄ 20 տարի», «Երկրապահ 25-ամյակ» հոբելյանական մեդալներով, «Եռասերունդ Երկրապահ» մեդալով, Երեւանի քաղաքապետի Ոսկե մեդալով, Պարգեւատրությունների միջազգային կոմիտեի «Հայրենիքի պաշտպան» շքանշանով, «Ջհանգիր աղա» հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի երեք որդի:


ԱՐԱ ԺԻՐԱՅՐԻ ԿԵՏԻԿՅԱՆ

 

Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 9-ին, Երևանում:
1986թ. ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 միջնակարգ դպրոցը:
1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1991-1996թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
1990թ. «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը: Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն», ԼՂՀ «Մարտական ծառայություն» կառավարական մեդալներով, ԱԺ նախագահի հուշամեդալով, Երեւանի քաղաքապետի Ոսկե մեդալով, ինչպես նաև ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», «ՀՀ ԶՈՒ-20-ամյակ», ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան», «Հայաստանի երկրապահ», «5-րդ բրիգադ», «5-րդ բրիգադ-20 ամյակ», «ԵԿՄ 20-ամյակ», «Եռասերունդ Երկրապահ», Պարգեւատրությունների միջազգային կոմիտեի «Հայրենիքի պաշտպան» և այլ մեդալներով ու հուշամեդալներով: Ունի պահեստազորի մայորի զինվորական կոչում:
1994թ.-ից աշխատում է ԵԿՄ վարչությունում: 1999թ. ընտրվել է, 2002, 2004, 2006, 2010, 2012, 2014, 2017 թվականներին՝ վերընտրվել է ԵԿՄ վարչության փոխնախագահ:
1999-2003թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր:
2013 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:


ՂՈՒԿԱՍ ԻՇԽԱՆԻ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ


Ծնվել է 1970թ. փետրվարի 5-ին, Երեւանում:
1987թ. արծաթե մեդալով ավարտել է Երեւանի թիվ 104 միջն. դպրոցը:
1988-ին ընդունվել, 1993-ին ավարտել է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը:
1991թ. ընտրվել է Երեւանի Մյասնիկյանի շրջխորհրդի պատգամավոր:
1990-93թթ. «Նիկոլ Դուման» երկրապահ ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ սահմաններում եւ Արցախում ծավալված մարտական գործողություններին: 1993-ի օգոստոսի 17-ին Կուբաթլուի ազատագրման համար մղվող մարտում ծանր վիրավորվել է:
1993թ. նշանակվել է «Շտապ օգնություն» ՍՊԸ տնօրեն:
1996-97թթ. եղել է ՀՀ ԶՈւ բուժմատակարարման բաժնի պետ:
1998թ. ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ:
1999-2003թթ. եղել է ԱԺ պատգամավոր, տասից ավելի օրենքների համահեղինակ է:
2012 թվականից ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականն է:
Պարգեւատրվել է ՀՀ նախագահի «Մարտական ծառայություն», ԼՂՀ նախագահի «Արիություն» մեդալներով, «Սպարապետ», «Մարշալ Բաղրամյան»,  «Վազգեն Սարգսյան», «ՀՀ զինված ուժեր 20 տարի», «ԵԿՄ 20 տարի», «Երկրապահ 25-ամյակ», «Հայաստանի երկրապահ», «Եռասերունդ Երկրապահ», «Մայրական երախտագիտություն» մեդալներով, Պարգեւատրումների միջազգային կոմիտեի «Հայրենիքի պաշտպան» շքանշանով, ԱԺ նախագահի հուշամեդալով եւ Երեւանի քաղաքապետի Ոսկե մեդալով:
2014թ. փետրվարի 15-ից ԵԿՄ վարչության փոխնախագահ է:
Դեղագործական գիտությունների թեկնածու է: Տպագրված 12 գիտական հոդվածի հեղինակ է: Պահեստի փոխգնդապետ է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:


ՀԱՄԼԵՏ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Կրթություն
1963-1973 թթ.-Կամարիսի միջնակարգ դպրոցը
1974-1980 թթ.-Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինության ֆակուլտետ
1975-1977թթ.- ԵՊԻ, Հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետ, մասնագիտացումը՝ քաղաքական և հասարակական աշխատող
1991-1993թթ. – Երևանի բիզնես դպրոց, մասնագիտացումը՝ բրոքեր և մենեջեր

Աշխատանքային գործունեություն
1982-1985թթ - «Հայտրանսշին» տրեստի թիվ 99 ավտոբազայի գլխավոր ինժեներ
1985թ. – Լուսակերտի փականքային իրերի գործարանի գլխավոր մեխանիկ
1985-1988թթ. –Աբովյանի շինանյութերի և շին. առարկաների կոմբինատի ավտոպարկի պետ
1991-1997թթ. - Աբովյանի պտուղբանջարեղենի մթերման և մանրամեծածախ առևտրի միավորման գրասենյակի տնօրեն
1996-1999թթ.- ՀՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Աբովյանի քաղխորհրդի և շրջխորհրդի պատգամավոր
1998-1999թթ. – ՀՀ Հարկային տեսչության, 4-րդ վարչության Կոտայքի տարածքային բաժնի պետ
1999-2000թթ.- Պետական եկամուտների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ
2000թ – Պետական եկամուտների նախարարության, օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետ
2000-2001 թթ - «Երևան քաղաքի տրանսպորտի վարչության կենտրոնական դիսպետչերական» ՊՓԲԸ՝ գործադիր տնօրեն
2006-2008 թթ. -«ՀԷՑ» ՓԲԸ Գեղամա մասնաճյուղ, ընդհանուր հարցերով առաջին փոխտնօրենի տեղակալ:
2015 թ. փետրվարի 12-ից - Կոտայքի մարզպետի տեղակալ։

Այլ տվյալներ
2009թ. – ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
2006թ. -ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով
2008թ. -ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով
2012թ. -ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով
2006թ. -ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
2015թ. – պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով 
2015 թ. – պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պատվոգրով
2016 թ. - ՀՀ ՊՆ շնորհակալագիր «Մարտական պատրաստության, զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների» համար
- Արցախյան ազատամարտի մասնակից
-ԵԿՄ վարչության անդամ, Կոտայքի մարզային վարչության փոխնախագահ
- 2017-ի փետրվարի 18-ից ԵԿՄ վարչության փոխնախագահ
- ՀՀ Զինված ուժերի պահեստազորի սպա

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:


ՎԱԶԳԵՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ծնվել է 1958թ. հունիսի 10-ին՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Ն. Գետաշեն գյուղում:  1969թ. Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Արարատի մարզի Վեդի քաղաք: 
Սովորել և ավարտել է Վեդիի միջնակարգ դպրոցը:
1974թ. ընդունվել է Շահումյանի թիվ15 միջնակարգ պրոֆտեխ ուսումնարան:
1977-79թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1980թ. աշխատել է Արտաշատի 5-րդ տրեստում՝ որպես հյուսն:
1985-1987թթ. սովորել և ավարտել եմ Արարատի ինդուստրիալ տեխնոլոգիայի տեխնիկումը, ստանալով շինարարի մասնագիտություն: Այնուհետև աշխատել է  նույն տրեստում որպես աշխղեկ:
1988-ից  արցախյան շարժման մասնակից է: 
Պատերազմից հետո՝ մինչև 2010թ. մնացել է հայոց բանակում, ապա անցել թոշակի:
Պահեստազորի փոխգնդապետ է:
Վ.Վարդանյանն ամուսնացած է, ունի 3 զավակ, 9 թոռ:
Ունի հետեւյալ պարգեւները.
ԼՂՀ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան, 
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» թիվ 2585 /2009թ./, «Գարեգին Նժդեհ» թիվ 2842 /2013թ./ մեդալներ, ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» /2011թ./ հոբելյանական մեդալ, ԵԿՄ «Հայաստանի երկրապահ» թիվ 5942 /2008թ./ հուշամեդալ:

 ՕՀԱՆ ԱԲՐԱՀԱՄԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ծնվել է 1966թ. մայիսի 14-ին՝ Վարդենիսի շրջանի Լճավան գյուղում: 
1983թ-ին ավարտել է  Լճավանի միջնակարգ դպրոցը: 
1984թ-ին ՝ Երևանի թիվ 1 տեխ. ուսումնարանը: Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որն էլ ավարտել է 1995թ.: 
1984-1986թթ. ծառայել է  Խորհրդային  բանակում:
1988թ-ից  ակտիվ մասնակցել է ազգային ազատագրական պայքարին:
1988-1998թթ. աշխատել է Երևանի պոմպերի գործարանում, որպես տեղամասի  վարպետ:
1992-1994թթ. մասնակցել է Արցախի ազատագրման և պաշտպանության համար մղված մարտերին:
1998-2006թթ. ծառայել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում, ունի մայորի զինվորական կոչում:
2006թ-ից մինչ այսօր, հասարակական հիմունքներով աշխատում է ԵԿՄ վարչությունում:
Ամուսնացած է, ունի երկու  որդի:  
Ունի հետեւյալ պարգեւները.
ՀՀ «Մարտական ծառայություն» թիվ 3316 /2006թ./ մեդալ
ԼՂՀ  «Մարտական ծառայություն» մեդալ
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» թիվ 0010 /2003թ./, «Դրաստամատ Կանայան» թիվ 0705 /2007թ./, «Գարեգին Նժդեհ» մեդալներ,
ՀՀ ՊՆ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» /2011թ./ հոբելյանական մեդալ,
ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալ,
ԵԿՄ « 5-րդ բրիգադ» թիվ 273 հուշամեդալ, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ, « ԵԿՄ. 20 տարի», « Երկրապահ. 25-ամյակ », «Եռասերունդ երկրապահ» մեդալներ: 

ՀԱՅՐԱՊԵՏ ՄԱՌԼԵՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (Սարիկ)

Ծնվել է 1962թ. մարտի 19-ին՝ Արմավիրի մարզի Գայ գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում:
1989-1994թթ Էջմիածնի Երկրապահ Կամավորական ջոկատի, ապա՝  5-րդ բրիգադի կազմում ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման համար մղված մարտական գործողություններին:
Զինադադարից հետո շարունակել է ծառայությունը տարբեր զորամասերում մինչև 2009թ.:
Այժմ աշխատում է Էջմիածնի քաղաքապետարանում:
2017-ի փետրվարի 18-ից ԵԿՄ վարչության փոխնախագահ է:
Պահեստազորի գնդապետ է:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ազատամարտիկն  արժանացել է հետևյալ պարգևներին.
ՀՀ «Արիություն» , ԼՂՀ «Մարտական ծառայություն», ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալներ, ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան » շքանշան, ԵԿՄ «Հայաստանի երկրապահ», ԵԿՄ «5-րդ բրիգադ» հուշամեդալ, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալ: