Կենսագրություն

Մանվել Սեկտորի Գրիգորյանը ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին, Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում, հողագործի բազմանդամ ընտանիքում, մեկ քույր եւ յոթ եղբայր: 
 
1974թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում:
 
Ազգային-ազատագրական պայքարին մասնակցել է առաջին օրվանից: 1989-1994 թվականներին անընդմեջ մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմաննհերի ինքնապաշտպանական մարտական գործողություններին:
 
1992 թ. գարնանը նշանակվել է Էդիլուում (Ուղտաձոր) իր իսկ կազմավորած ինքնապաշտպանական գումարտակի հրամանատար: 
 
1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է Էջմիածնի առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար եւ գործուղվել Հադրութի շրջան:
 
1992 թվականին Էդիլվա ձորակի ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1992-96 թթ., որպես Արցախի ԳԽ պատգամավոր, ինքնապաշտպանական գործունեությանը զուգահեռ` ԼՂՀ նոր կազմավորվող Գերագույն խորհրդում զբաղվել է նաեւ Էդիլլու ենթաշրջանի խնդիրներով:
 
1993 թ. մայիսի 5-ին նշանակվել է 5-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար: 
 
1995-ին Մ. Գրիգորյանի ղեկավարած բրիգադը տեղափոխվում է Կապան եւ միավորվում 97-րդ բրիգադի հետ: Մանվել Գրիգորյանը նշանակվում է միավորված բրիգադի եւ գնդի կարգավիճակ ունեցող օպերատիվ խմբի ընդհանուր հրամանատար:
Կրթությունը բարձրագույն է՝ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։
 
1996թ. Մ. Գրիգորյանն ավարտել է ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները: 1996թ. սեպտեմբերի 20-ին ստացել է գեներալ-մայորի կոչում` նշանակվելով առաջին բանակային կորպուսի հրամանատար:
 
2000թ. մարտի 21-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար եւ համակարգել է մարտական պատրաստության, ինժեներական զորքերի, ֆիզիկական պատրաստության վարչությունների, ուսումնական կենտրոնների եւ առանձին ստորաբաժանումների աշխատանքը: Պաշտոնավարել է մինչեւ 2008 թ. ապրիլի մեկը: 2000թ. մայիսի 27-ին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում:
 
2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Հեղինակել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչն արժանացել է ԱԺ բոլոր խմբակցությունների անվերապահ հավանությանն` ընդունվելով միաձայն:
 
1999-ի դեկտեմբերի 4-ին, ԵԿՄ 4-րդ համագումարում, ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ:
 
2002թ. 5-րդ, 2004թ.`6-րդ, 2006թ. 7-րդ, 2010թ. 8-րդ, 2012թ. 9-րդ, 2014թ. 10-րդ, 2017թ. 11-րդ համագումարներում վերընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ: 
 
Մանվել Գրիգորյանն արժանացել է ՀՀ «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանի, ԼՂՀ «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանի, Արցախի հերոսի կոչման եւ «Ոսկե արծիվ» շքանշանի, ՀՀ ԱԺ պատվավոր մեդալի, վարչապետի հուշամեդալի, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Ներսես Շնորհալի» շքանշանի: Ունի պետական, կառավարական, գերատեսչական, նաեւ` հասարակական կազմակերպությունների բազում պարգեւներ, շքանշաններ, մեդալներ, հուշամեդալներ, ընդհուպ` ԵԿՄ բարձրագույն պարգեւ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ է: Պարգեւատրվել է տարբեր երկրների մի շարք գերատեսչական մեդալներով:
 
1994թ. մայիսի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Մ. Գրիգորյանն առաջին կամավորականն է, որ ստացավ «Մարտական խաչ» շքանշանը: 
 
1994թ. հուլիսի 25-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: 
 
2000 թվականի հունվարի 9-ին ԼՂՀ նախագահի թիվ 174 հրամանագրով պարեւատրվել է «Արցախի հերոս» կոչումով եւ «Ոսկե արծիվ» շքանշանով:
 
2002թ. մայիսի 8-ին` Երկրապահի օրվա առթիվ պարգեւատրվել է ՀՀ ԵԿՄ  բարձրագույն պարգեւ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով: 2007թ. մայիսի 8-ին` Երկրապահի օրվա առթիվ պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» և «Անբասիր ծառայություն» երկրորդ աստիճանի մեդալներով:
 
2003-ի հոկտեմբերի 19-ին պարգեւատրվել է հայ եկեղեցու «Ներսես Շնորհալի» շքանշանով:
 
2005-ի հունվարի 27-ին պարգեւատրվել է «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով։ Պարգեւատրվել է «5-րդ բրիգադ» հուշամեդալով:
 
2006-ի սեպտեմբերի 18-ին արժանացել է ՀՀ նախագահի «Վարդան Մամիկոնյան» շքանշանի:
 
2011 թ. պարգեւատրվել է ԼՂՀ «Պատգամ մայրական» հուշամեդալով: 2012թ. պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով, ՊՆ «Մարտական ընկերոջս» հուշամեդալով, Հասարակական պարգեւների միջազգային կոմիտեի «Արիություն եւ հերոսություն» շքանշանով եւ «Մանկավարժական համալսարան 90-ամյակ» մեդալով: Տասնյակ հասարակական կազմակերպություններ են Մանվել Գրիգորյանին պարգեւների արժանացրել:
 
2012 թ. մայիսի 8-ին պարգեւատրվել է «5-րդ բրիգադ. 20 տարի» հոբելյանական մեդալով:
 
2014թ. հունիսի 20-ին պարգեւատրվել է «Հունան Ավետիսյան-100» հուշամեդալով, օգոստոսի 19-ին` ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալով: 2014-ի սեպտեմբերին արժանացել է Համազգային վստահության պատվոգրի: Նույն տարվա սեպտեմբերի 2-ին պարգեւատրվել է Արցախի նախագահի «Մխիթար Գոշ» մեդալով, սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
 
2015-ի հունվարի 27-ին արժանացել է ԱԺ պատվավոր մեդալի եւ ՀՀ Ոստիկանության պետի զորակցության մեդալի, իսկ ապրիլի 22-ին՝ «Ջհանգիր աղա» հուշամեդալի։ 2015-ի մայիսի 8-ին Երկրապահի օրվա կապակցությամբ պարգեւատրվել է «Երկրապահ 25-ամյակ» մեդալով եւ Պարգեւատրությունների միջազգային կոմիտեի «Արիության եւ սխրանքի համար» մեդալով։ Հուլիսի 14-ին պարգեւատրվել է «Խիղճ եւ պատիվ» շքանշանով եւ «1,5 մլն+1» հայրենիք-սփյուռք մշակութային կամրջի ոսկե մեդալով, դեկտեմբերի 18-ին՝ Սփյուռքի նախարարության «Ոսկե հուշամեդալ»-ով։ Դեկտեմբերի 31-ին պարգեւատրվել է ԵԿՄ «Եռասերունդ Երկրապահ» մեդալով։
 
2016-ի հունվարի 28-ին արժանացել է պաշտպանության նախարարության «Նելսոն Ստեփանյան», մայիսի 16-ին՝ «Ծովակալ Իսակով», հուլիսի 13-ին՝ ՀՀ Ոստիկանության «Օրենքի պատվար» մեդալների:
 
2016-ի ապրիլյան պատերազմում առաջնագիծ է մեկնել  մի քանի հազար երկրապահ կամավորականներով և լրացրել գումարտակների հենակետերը:
ՀՀ եւ ԼՂՀ բազմաթիվ մարզերի, վարչական շրջանների, քաղաքների, գյուղերի պատվավոր քաղաքացի է, մասնավորապես՝ Տավուշ, Սյունիք մարզերի, Հադրութ, Մարտակերտ, Էջմիածին, Արմավիր, Կապան, Վայք, Արթիկ քաղաքների, Խաչիկ, Արշալույս, Էդիլվա ձորակի գյուղերի եւ այլն:
 
Ամուսնացած է: Ունի ութ երեխա եւ ութ թոռ: