Հուշերը

Այն, ինչ եղավ 1990-ին առասպել չէ, այլ հայի իրականություն, որ շրջադարձ կատարեց հայրենիքի վրայից, դառն հեծեծանքի դարերից դեպի համազգային զարթոնք ու պոռթկում։ Ու անկախության ճանապարհը բռնած կամավոր նվիրյալների անկազմակերպ խմբերին առաջնորդ էր պետք։ Եվ ճակատագիրը գրող ու լրագրող
Վազգեն Սարգսյանի մեջ ի հայտ բերեց ֆիդայական առաջնորդի աստվածային կրակը։ Վազգենը հլու-հնազանդ ենթարկվեց ճակատագրին ու հնազանդվելով, ֆիդայական առաջնորդից ամենակարճ ժամանակամիջոցում վերաճեց բանակային ռազմագետի, ապա, ժամանակի թելադրանքով դարձավ քաղաքական ու պետական գործիչ, անհրաժեշտության թելադրանքով` երկրի վարչապետ։ Սակայն մենք մեզ հետ վարվեցինք այնպես, ինչպես ժամանակակիցները Աստծո որդու հետ։ 2000 տարի հետո։
 
1999-2000 թվականների Հայաստանը ազգի պատմության մեջ կմնա անկախ պետականության հաստատումով, պատերազմական հաղթանակներով, Արցախի փաստացի ազատագրումով ու… մեր տեսակի նկատմամբ կույր ատելության դրոշ մը դարձած` հոկտեմբերի 27-ով։