Զինանշանը եւ մարտական դրոշը

ԵԿՄ Զինանշանը

ԵԿՄ զինանշանը իրենից ներկայացնում է բացված թևերով արծիվ, որի ներքևում պատկերված է սուր և վահան` հավերժության նշանով:

ԵԿՄ զինանշանի հիմքում ընկած է 1990թ-ից ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ենթակայության տակ գործող երկրապահ ջոկատների զինանշանը:

ԵԿՄ հիմնադիր առաջին համագումարում աննշան փոփոխություններով այն ընդունվեց որպես ԵԿՄ հասարակական կազմակերպության պաշտոնական զինանշան:


Մարտական դրոշը

1996թ. սեպտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Երկրապահ Կամավորականների միությանը հանձնվեց մարտական դրոշ: Դրոշի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ պաշտպանության նախարար, ԵԿՄ նախագահ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, բազմաթիվ երկրապահներ: