Զորավարի մասին

                                                      
Հայրենյաց հողի պաշտպանության սրբագույն անհրաժեշտությունն ու ժամանակի հրամայականի թելադրանքը զինվորական եւ ռազմագիտական կրթություն չունեցող բազում հայորդիների նպատակաուղղեց ռազմական հմտությունների արագորեն տիրապետմանն ու ռազմավարության նորանոր գաղտնիքների հայտնագործման, որը եւ ապահովեց հայոց բանակի հաղթանակը։ Չունենալով ռազմական կրթություն, նրանք օժտված էին ռազմական գործողություններ կազմակերպելու, ռազմադաշտն ամբողջությամբ տեսնելու, տարբեր դիրքերից ստացած ինֆորմացիան արագ վերլուծելու եւ, դրանից ելնելով, հակառակորդի սպասվելիք քայլերը կռահելու բացառիկ կարողությամբ։ Այս ամենին զուգորդելով նաեւ համառ կամքն ու անձնական խիզախությունը, նրանք հաջողություն ու հաղթանակ են ապահովել իրենց բանակին ու երկրին, ապացուցելով, որ Հայրենիքի հանդեպ սերը կրթական ցենզ, գիտական աստիճան ու զինվորական կոչումի ճանաչում։

Այդ հայորդիներից մեկն էլ Մանվել Գրիգորյանն է։

Արցախյան պատերազմի տարիներին Մանվել անունն արդեն դարձել էր լեգենդ։ Լեգենդ, որը սկսվում էր Հադրութի գյուղերի պաշտպանության կազմակերպումից` ճախրելով ամբողջ ռազմադաշտի երկայնքով ու լայնքով, մի կողմից` որպես հակառակորդի` մինչեւ ատամները զինված խմբավորումներին զսպաշապիկ, խուճապ ու սարսափ էր տարածում նրանց վրա, իսկ մյուս` այս կողմից, որպես անձնական խիզախության ու հայրենասիրության դաս` կամավորական շարժումից աննահանջ հրամանատարի մարտական ուղիով միախառնվում է հայոց բանակի կազմավորման ամենօրյա հեւքին, հասնում բանակաշինության վերելքին, հայոց բանակի ու պետության կայացմանը։